Պարսից ծոցում գտնվող George H.W. Bush ավիակրի ամերիկյան F-18 կործանիչները սկսել են հետախուզական հերթապահությունը Իրաքի տարածքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  Fox News-ը:

Իրաքի տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ որոշումը կայացվել է  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հաստատված «անվտանգության բնագավառում Իրաքին աջակցություն ցուցաբերելու» ծրագրի շրջանակներում:

«Այստեղ կարեւոր է ոչ այնքան տեսնելը ինչ-որ բան, որքան նկատված լինելը», — հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի պետ գեներալ Մարտին Դեմփսին հաստատել է Իրաքի իշխանությունների խնդրանքը`  «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ ավիահարված հասցնելու վերաբերյալ: Այն հարցին, թե  ինչպիսին կլինի Վաշինգտոնի արձագանքն այս խնդրանքին, Դեմփսին  խուսափել է պատասխանից,  նշելով միայն, որ   պայքարը «համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին»` անկախ խմբավորման անդամների գտնվելու վայրից: