Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը փոփոխություններ է կատարել օրենսդրության մեջ, որի շնորհիվ նույնասեռ զույգերը կարող են ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել: Այս փոփոխություններին կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 4-ը:
Օրենսդիր մարմնի կայքում նշվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2015 թվականից:
2004 թվականից Լյուքսեմբուրգում նույնասեռ զույգերը կարող էին քաղաքացիական միություն կազմել:
Քվասյե Բաթելը, որը Լյուքսեմբուրգի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է դեկտեմբերից, բացահայտ գեյ է եւ քաղաքացիական միություն է կազմել բելգիացի ճարտարապետ Դաստեն Գոթյեի հետ: Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը նրա նախընտրական խոստումներից մեկն էր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























