Իրանը Իրաքում պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ միայն իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի դեպքում, հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մուհամադ Նահավանդյանը:
«Եթե այդ բանկցություններն իսկապես ամփոփիչ դառնան, մենք կարող ենք խոսել այլ թեմաներից», - Շվեդիայի մայրաքաղաքում լրագրողներին հայտնել է Նահավանդյանը, փոխանցում է RFI-ն:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նախազգուշացրել էր, որ Իրանը «կանի հնարավոր ամեն ինչ»` Իրաքում շիաների սրբատեղիները պաշտպանելու համար: Ընդ որում` Ռոուհանին բացառել է հիմնախնդրին ռազմական միջամտությունը:





























