Ռուսաստանյան «Սպրավեդլիվայա Ռոիսա» կուսակցության պատգամավորները առաջարկում են Մաքսային միությունում արգելել կեդերը,բարձրակրունկ կոշիկներն ու բալետկաները, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը:

Պետական դումայի պատգամավոր Օլեգ Միխեեւը հայտարարել է, որ երկրի հասուն բնակչության մոտ 40 տոկոսը տառապում է հարթաթաթությամբ:

«Նախկինում անհարմար կոշիկներից տառապում էին հիմնականում կանայք, քանի որ բարդությունների հիմնական պատճառը բարձրակրունկ կոշիկներն են, որոնք կրելը հանգեցնում է հարթաթաթության զարգացման, դեֆորմացիաների եւ այլ բարդություններին: Բայց հիմա ռիսկի խմբում են հայտնվել նաեւ տղամարդիկ: Նորաձեւ կեդերը, լոուֆերները, մոկասիները նույնպես վտանգավոր են առողջության համար: Նման կոշիկները հանգեցնում են հարթաթաթության, մկանների դեֆորմացիայի, ոտքերի վարիկոզի եւ այլն»,- հայտարարել է պատգամավորը:

Համապատասխան հարցումն ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին, նշում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մաքսային միության տարածքում արգելվել է ճանյակավոր վարտիքների ներմուծումը եւ վաճառքը, հիմնավորումով, որ այդ արտադրանքը չի համապատասխանում ՄՄ-ի տեխնիկական կանոնակարգին: