Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 67ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հատակին հայտնաբերել է բնակչի դին:





























