Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 18-ին, ժամը 23.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հ-17» միջհամայնքային ավտոճանապարհի Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Օպել» մակնիշի 34 MZ 198 համարանիշի եւ «Տոյոտա» մակնիշի (վարորդ՝ Վ. Մ., ծնվ. 1965թ.) 34 UM 551 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 28-ամյա Ա. Ն.-ն, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ, այնուհետեւ՝ «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.03-ին:
Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:





























