Ավստրալիան պատժամիջոցներ է մտցնում 50 ռուսաստանցիների եւ 11 ռուսական ընկերությունների նկատմամբ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի ԱԳՆ-ն:
Պատժամիջոցներ են կիրառվել մասնավորապես, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, սենատոր Անդրեյ Կլիշասի, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի, պատգամավորներ Ելենա Միզուլինայի եւ Ալեքսեյ Պուշկովի, փոխվարչապետներ Դմիտրի Ռոգոզինի եւ Դմիտրի Կոզակի, ՌԴ նախագահի օգնականներ Վլադիսլավ Սուրկովի, Վլադիմիր Կոժինի եւ Անդրեյ Ֆուրսենկոյի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի, Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Ալեքսեյ Գրոմովի, Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովի, գործարարներ Յուրի Կավալչուկի, Արկադի, Բորիս Ռոտենբերգների, Գենադի Տիմչենկոյի, «Ռուսական երկաթուղի» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունին, ինչպես նաեւ չճանաչված ԼԺՀ եւ ԴԺՀ մի շարք ղեկավարների նկատմամբ:




























