Ամերիկյան Սպիտակ Տանը կարծում են, որ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին պետք է հրաժարական տա, գրում է The Wall Street Journal-ը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը կարծում է, որ ալ-Մալիքին ի վիճակի չէ բանակցել իր երկրի սուննի փոքրամասնությունների հետ եւ կայունացնել իրավիճակը: Բացի այդ, պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգթոնը ցանկանում է, որպեսզի իրաքյան քաղաքական կուսակցությունները նոր կառավարություն ձեւավորեն առանց ալ-Մալիքիի:
Ավելի շատ օրենսդիրներ եւ նրանց արաբ համախոհներ (այդ թվում Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից) ճնշում են գործադրում Սպիտակ Տան վրա, որպեսզի նրանք դադարեն աջակցել Իրաքի ներկայիս վարչապետին, հաղորդում է պարբերականը՝ վկայակոչելով դիվանագետներին:
Թերթը նաեւ մեջբերում է ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով նախագահ Դայեն Ֆայնստայնին: Կոնգրեսի լսումների ժամանակ նա հայտարարել է. «Եթե դուք ցանկանում եք որոշակիորեն հարթել իրավիճակը, ապա ալ-Մալիքիի կառավարությունը պետք է հրաժարական տա», հաղորդում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, հոդվածում նշվում է, որ ԱՄՆ աշխատակազմի պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում ուժեղացրել են իրաքյան վարչապետի հասցեին ուղղված քննադատությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի գրոհայինները Իրաքում պարեկային հերթապահություն են սկսել:





























