Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրվելիք ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը: Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ուկրաինային միջազգային օգնություն հատկացնելու հարցում ԵՄ-ի «առաջատար դերի» համար:

Ֆյուլեն եւ Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին հանդիպել են Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ղեկավար Անդրեյ Պարուբիի հետ: «Կողմերը քննարկել են ներքին եւ արտաքին քաղաքականության արդիական հարցեր, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի եվրաինտեգրմանը»,-ասված է հաղորդագրությունում: