Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքարանի պատրիարք Ֆիլարետը բաց նամակ է հղել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, որում հայտնել է, որ ռուսական եկեղեցին իրեն թույլ է տալիս արդարացնել ՌԴ ղեկավարության միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին:
Ֆիլարետը նաեւ նշել է, որ պատրիարք Կիրիլի վերջին ուղերձում «ռուսական խաղաղության» հռետորաբանությունը ակնհայտաբար չի նպաստում ռազմական գործողությունների դադարեցմանը, ոչ էլ խաղաղության հաստատմանը: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ռուսական եկեղեցին Դոնբասի դեպքերը բնորոշում է որպես «ներքին գժտություն», այնինչ իրականում դա ՌԴ-ի լայնամասշտաբ ագրեսիան է ընդդեմ Ուկրաինայի, հայտնում է ЛІГА-ն:




























