Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր՝ հունիսի 19-ին, գործադիր մարմնի նիստ չի անցկացնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս շաբաթ ընդհանրապես ԳՄ նիստ չի լինելու, քանի որ դրա կարիքը չկա:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել էր. «Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը։ Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։ Թե ինչու է Սարգսյանը որոշել նման ֆորմատով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ եւ ինչու մայրաքաղաքից դուրս, անհասկանալի է: