Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Սաուդ ալ Ֆեյսալը նախազգուշացրել է Իրաքում «քաղաքացիական պատերազմի» վտանգի մասին, որը, ըստ նրա, կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:
«Իրաքում խիստ վտանգավոր դրություն է՝ «քաղաքացիական պատերազմի» բոլոր նշաններով: Ջեդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի բացման խոսքում ալ Ֆեյսալը կրկին մեղադրել է Իրաքի նախագահ ալ Մալիքիին հակասունիական քաղաքականության համար, հայտնում է RFI-ը:
Հիշեցնենք, Իրաքի կառավարությունը հունիսի 17-ին էր-Ռիյադին մեղադրել էր սունի ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ: Իր ելույթում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը նաեւ հիշեցրել է, որ Ժնեւ-2 խորհրդաժողովի տապալումից հետո սիրիական հակամարտությունը վտանգավոր փուլ է թեւակոխել:





























