Հունիսի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում Կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստը չի կարողացել շարունակել աշխատանքը: NEWS.am-ի խորհրդարանական թղթակցի փոխանցմամբ՝ 131 պատգամավորներից նիստերի դահլիճում ներկա են եղել միայն 63-ը, ինչը բավարար չէ ԱԺ աշխատանքը շարունակելու համար:

Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը, փաստելով քվորումի բացակայությունը, նշել է, որ գործարկվում է երեքժամյա ընդմիջման ռեժիմը: Սա նշանակում է, որ սկսել է 3 ժամի հաշվարկը, որի ընթացքում պատգամավորները կարող են գրանցվել:

Նշենք, որ այս անգամ բացակայում էին ոչ միայն խորհրդարանական մեծամասնության (ի դեմս ՀՀԿ-ի) ներկայացուցիչները, այնպես էլ խորհրդարանական մյուս խմբակցությունների անդամները:

Հիշեցնենք, որ նիստի անցկացման համար անհրաժեշտ են  66 գրանցված պատգամավորներ: