Հայաստանի քաղծառայության խորհուրդը կուսումնասիրի ֆինանսների նախարարությունից հեռացված աշխատակիցների գործը: Այդ մասին հունիսի 19-ին կառավարության նիստը սկսվելուց առաջ լրագրողներին հայտարարեց ծառայության պետ Մանվել Բադալյանը: «Այո, ես տեղյակ եմ այդ դեպքին: Մենք կուսումնասիրենք դրա հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը իրավական դաշտին», - հայտարարեց Բադալյանը:
Նշենք, որ ֆինանսների նոր նախարար Գագիկ Խաչատրյանը շարունակում է հին աշխատակիցների «զտումը»: Օրերս ազատվել է Ֆինանսերի նախարարության եւ վերահսկողության տեսչության ողջ անձնակազմը՝ 50 մարդ: Մի քանի ամիս առաջ տեսչությունը Վանաձորի եւ Երեւանի պետական ծախսերի հարկային բաժանմունքներում ստուգումների ժամանակ ժամանակավոր անաշխատության մասով հայտնաբերել էր 600 մլն դրամի պակասորդ՝ փոխհատուցման ենթական գումարներն 584.7 մլն դրամով ավելի էին ներկայացվել: Ներկայումս ֆինանսների նախարարությանը կցված Պետեկամուտների կոմիտեն, ղեկավարում էր Գագիկ Խաչատրյանը: Մայիսին, երբ նա նշանակվեց ֆինանսների նախարարի պաշտոնում, «անհարմար» տեսուչները դարձան նրա ենթակաները դրանից բխող բոլոր հետեւանքներով:





























