Իսրայելական թոշակառուները պատասխան նավատորմ են հավաքում, որին արդեն «Թուրքական երկերեսանիություն» անվանումն են տվել, եւ մտադիր են նավարկել Կիպրոսի ուղղությամբ:
Ակցիայի նախաձեռնող 63-ամյա Պինխաս Ար-Զախավը հայտարարել է, թե իրեն պատրաստ են միանալ մի քանի ընկերներ, նաեւ հաջողվել է ծանոթ միլիոնատերերին համոզել երեք առագաստանավ հատկացնել, հաղորդում է mignews.com-ը:
«Սա մեր հակաայցն է թուրքերին՝ ի պատասխան այսպես կոչված «մարդասիրական առաքելության»: Նրանք պատասխանատու են Հայոց ցեղասպանության համար, եւ առ այսօր օկուպացիայի մեջ են պահում քրդերին»,- ասել է հրեա գործիչը: Իսրայելական թոշակառուների մարդասիրական առաքելությունն ուղղված է քրդերի իրավունքների պաշտպանությանը:
«Ժամանակն է ի ցույց դնել թուրքական երկերեսանիությունը եւ տեղը դնել այդ Էրդողանին»,- ասել է Ար-Զախավը:
Ակնկալվում է, որ ակցիային կմասնակցի Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքս Գոլդֆարբը:

























