ՆԱՏՕ-ի ԽՎ-ի սեմինարին մասնակցելու նպատակով հայկական պատվիրակության այցը Բաքում համընկել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան այցի հետ: Այս մասին իր միկրոբլոգում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ Մոսկվայի եւ Բաքվի պահվածքը պետք է դաս լինի Հայաստանի համար: «Մոսկվան Բաքվի հետ հարաբերությունների բարելավում է ցանկանում: Սա պետք է դաս լինի Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը միայն ուժն է հարգում, ոչ թե հնազանդությունը»,- գրել է նա:
Այցն ամփոփելով՝ Կիրակոսյանը հատկանշել է հայ պատվիրակներ Թեւան Պողոսյանի եւ Կորյուն Նահապետյանի կատարած աշխատանքը:




























