Ուկրաինացի ուժայինները վերսկսել են հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, երբ ռուսամետ ակտիվիստները չեն կատարել զենքը վայր դնելու պահանջը եւ փորձել են ճեղքել շրջափակումը: Այս մասին հայտնել է հակաահաբեկչական գործողության մամուլի խոսնակ Վլադիմիր Սելեզնյովը:
Այսօր գիշերը հակաահաբեկչական գործողության ուժերը ահաբեկիչներին վերջնագիր էին ներկայացրել՝ երեք ժամվա ընթացքում զենքը վայր դնել եւ հանձնվել: Սակայն ի պատասխան ակտիվիստները փորձել են ճեղքել շրջափակումը եւ գնդակոծել են ուկրաինացի զինծառայողներին: Արդյունքում ուժայինները վերսկսել են հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը միաժամանակ մի քանի քաղաքներում:
«Առայժմ ուժայինների շարքերում կորուստներ չկան», - ասել է Սելեզնյովը, գրում է ՈՒՆՆ-ն:





























