Գերագույն Ռադան օրակարգի մեջ չի ներառել Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը վարձակալության տալու հնարավորության օրինագիծը:
Օրինագծով նախատեսվում էր ստեղծել միասնական ԳՏՀ օպերատոր, ընդ որում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պետ պետք է գտնվեր պետական սեփականության ներքո: Մնացյալ բաժնետոմսերը կարող են փոխանցվել ԱՄՆ-ի եւ Եմ անդամ-պետությունների գազատրանսպորտային ձեռնարկություններին:
Դրա հետ մեկտեղ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարծում է, որ Ուկրաինայի ԳՏՀ-ի վարձակալության մասին օրինագծի ընդունումը թույլ կտա կանգնեցնել «Հարավային հոսք» նախագծի իրականացումը, հաղորդում է UNN-ը:
Նրա կարծիքով, Ուկրաինայի ԳՏՀ օպերատորի կազմում եվրոպական ընկերության հայտնվելը կնպաստի «Ուկրաինայի ԳՏՀ-ի արդիականացմանը», ինչը, իր հերթին, կդադարեցնի «Հարավային հոսք» նախագծի իրացումը, քանի որ դրա անհրաժեշտությունը այլեւս չի լինի
Ավելի վաղ, վարչապետ Յացենյուկը հայտարարել էր, որ ուկրաինական կառավարությունը պատրաստ է դիտարկել ԵՄ-ի եւ ամերիկյան ներդրողների հետ համատեղ ԳՏՀ-ի շահագործման հարցը:




























