Քալիֆորնիայի Սենատի կրթության հանձնաժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության թեման նահանգի դպրոցներում ուսումնասիրվող նյութերի մեջ ներառելու օրինագիծը, հաղորդում է Asbarez-ը:

Քալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ Ադրինե Նազարյանի կողմից ներկայացված օրինագիծը առաջակում է Հայերի ցեղասպանության թեման ներառել սոցիալական գիտությունների ոլորտում ուսումնասիրվող նյութերի ցանկում, 7-12 դասարանների համար:

Քալիֆորնիան 11 նահանգներից մեկն է, որտեղ Հայերի ցեղասպանությունը ներառված է ուսումնական ծրագրում:

Հաջորդ քայլը կլինի օրինագծի դիտարկումը Հատկացումների հանձնաժողովում, իսկ այնուհետեւ՝ քվեարկություն հենց Սենատում: