Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը Հայաստանի եւ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում չի արծարծվել: Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկման առարկա չի եղել, հայտարարել են խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվարիկաշվիլին եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցադրմանը:

Կարիկաշվիլիի խոսքով՝ այդ հարցը բավականին բարդ է ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական տեսակետից, սակայն այդ մասին այսօրվա հանդիպման ընթացքում խոսակցություն չի եղել:

Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Մայա Փանջիկիձեն, նշելով, որ 1,5 ժամանոց հանդիպման ընթացքում երկութուղու մասին ոչ մի խոսք չի հնչել, հաղորդում «ԻնտերպրեսսՆյուզ»-ը: