Հայաստանն անցում է կատարում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդերին:
Մաքսային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների նախագիծը, որին հավանություն է տվել կառավարությունը, ներկայացվել է խորհրդարանի արտահերթ նստաշրջանում, որը մեկնարկել է հունիսի 18-ին:
Ներկայումս Հայաստանն ԱՏԳ ԱԱ-ի ութանիշ կոդեր է կիրառում, որոնք ընդունված էին ԱՊՀ-ում՝ 2000թ.-ից: ԵՏՄ-ում ԱՏԳ ԱԱ-ի ընդունված կոդերը 10-նիշանի են:
Եվրասիական տնտեսական միության կոդերին անցնելը նախանշված էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզում, որը հաստատվել էր 2013-ի դեկտեմբերին:





























