Թուրքիայում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարներում 16 տարեկանից փոքր երեխաների ներկայության վերաբերյալ քննարկումների համատեքստում PKK-ն հայտնել է, թե 16 տարեկանից փոքր երեխաները հետ են ուղարկվելու ընտանիքներ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ PKK-ի որոշման մեջ բացի 16 տարեկանից փոքր երեխաներին ընտանիքներ ուղարկելուց, շեշտվել է, որ այսուհետ 16-ից 18 տարեկաններին հնարավորություն կտրվի տեսակցել ծնողների հետ, իսկ ցանկության դեպքում նրանք եւս կարող են հետ գնալ ընտանիքներ։

Նշենք, որ  1978-ի նոյեմբերի 27-ը համարվում է PKK-ի ստեղծման օրը:  PKK-ի հիմնադիրն ու առաջնորդը` Աբդուլլահ Օջալանը մի շարք սպանություններ կազմակերպելու մեղադրանքով ցմահ դատապարտված է Թուրքիայի Իմրալը կղզում:  PKK-ն Թուրքիայում, Եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կառույց: