Իշխող կուսակցությունից «Օրինաց երկիր» կուսակցության հեռացումից հետո «ՕԵԿ»-ի անդամների քանակը չի պակասել, հակառակը՝ ավելացել է: Այդ մասին խորհրդարանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանով է կրճատվել կուսակիցների թիվը ընդդիմադիր կարգավիճակի անցնելուց հետո:

«Կոալիցիայից դուրս գալուց հետո կուսակցությունը 17 մարդ է լքել, որից 8-ը կուսակցական տոմսից զրկվել են «Օրինաց երկրի» ղեկավար մարմնի որոշմամբ: Ներկայումս «Օրինաց երկրի» շարքերը համալրվում են նոր անդամներով», - հավաստիացրեց Շահգելդյանը: Հարցին՝ ներկայումս կուսակցության քանի՞ անդամ է հաշվվում, պատգամավորը նշեց, որ հաշվարկը աշնանը կարվի: