Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հրապարակային ձեւով փորձել է կաշառել Մոսկվային:

Ինչպես հաղորդում է APA-ն, Ազիմովը հայտնել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի շրջանակներում-խմբ) քննարկվել է նաեւ ԼՂ խնդիրը:

Ռուսաստանը սկզբում հատուկ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում: Հակամարտության նախնական փուլում Ռուսաստանը նույնիսկ բացասական ազդեցություն է ունեցել:

Փոխնախարարի խոսքով՝ դրանից հետո, ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, այդ հարցում միասնական մոտեցում է ձեւավորել:

«Որքան ես հասկանում եմ, տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական շահը պետք է կապված լինի Ադրբեջանի հետ, որն ամենամեծ տարածքն ունի, ամենաշատ բնակչությունը, կայուն, հուսալի եւ որակյալ կառավարությամբ: Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է լավ գործընկեր լինել: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը պետք է լինի Ադրբեջանը համարել որպես զարգացած, կայուն ու հուսալի ռամզավարական ընկեր: Ռուսաստանը շատ բանի կարող է հասնել՝ օգնելով Ադրբեջանին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է Ազիմովը: