Ադրբեջանում փակվել են Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունեցող ուսումնական հաստատությունները։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարություն է տարածել, որում նշվել է, թե Ադրբեջանը «Միջազգային կրթական կենտրոն» -ի (UEM) հիմնադիրների ժողովի ժամանակ որոշում է կայացվել փակել կառույցի ներսում գործող «Արազ դասընթացներ» եւ նրան կից կրթական հասատատությունները։
Նշվել է, որ «Արազ դասընթացներ» կենտրոնի կազմի մեջ մտնող ուսումանական հաստատությունների աշակերտները, ուսանողները եւ դասավանդողներն իրենց ուսումն ու աշխատանքը նոր ուսումնական տարում կշարունակեն այլ հաստատություններում։
«Արազ դասընթացներ» կենտրոնը կապված է Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը։
Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:





























