Վրաստանի հայերը իրենց սխրանքով բազմիցս հաստատել են իրենց հավատարմությունը այս երկրին: Այս մասին «Վեստնիկ Կավկազա» գործակալությանը հայտարարել է վրացի քաղաքագետ Իոսիֆ Ցիսկարիշվիլին:
«Վրաստանում շատ հայեր են ապրում, եւ հայ բնակչությունն իր հայրենասիրությունը Վրաստանի նկատմամբ բազմիցս ապացուցել է իր գործողություններով, երբեմն նաեւ սխրանքներով»,-ասել է Ցիսկարիշվիլին:
Նա ընդգծել է, որ Վրաստանը եւ Հայաստանը հավերժ «դատապարտված են հարեւաններ լինելու»:
Քաղաքագետը հիշեցրել է, որ Վրաստանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի եւ հայտնի հայ բանաստեղծ ու աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակի պատվին հատուկ համեր էր կազմակերպվել: Ցիսկարիշվիլին նաեւ նշել է, որ Սայաթ-Նովային կանվաներ «Հայաստանի խորհրդանիշ»:





























