Վրաստանի կառավարությունը հաստատել է երկրի ազգային ռազմական ստրատեգիան: 2005թ. հետո, երբ ընդունվել էր նախորդ փաստաթուղթը, Վրաստանը պատերազմ տեսավ 2008թ. օգոստոսին, հետեւաբար վերագնահատվել են երկրի անվտանգության հետ կապված փաստաթղթերը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Թեոն Ակուբարդիան:

Ռազմական ռազմավարությունը հիմնված է 2011թ. վրացական խորհրդարանի կողմից հաստատված հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգի վրա:

Ակուբարդիայի խոսքով՝ նոր ռազմավարության մեջ ֆունդամենտալ փոփոխություններ չկան, հինն է մնացել այն կետը, որ Վրաստանի անվտանգության սպառնալիքը գալիս է Ռուսաստանից, կրկին օգտագործվում են «ռուսական ագրեսիա», եւ «սողացող բռնակցում» արտահայտությունները, ասվում է, որ վրացական տարածքների օկուպացիան ռուսական զորքերի կողմից խաթարում են Վրաստանի ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը եւ ապակայունացման հիմնական աղբյուրն են:

Ինչպես նաեւ ասվում է, որ կովկասյան տարածաշրջանում անկայուն իրավիճակը բացասաբար է անդրադառնում երկրի անվտանգության վրա, բացի այդ, թվարկված են մի շարք սպառնալիքներ՝ սկսած վերազգային կիբերանվտանգությունից մինչեւ բնական աղետներ, հաղորդում է Վրաստան Online-ը: