Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը հունիսի 11-12-ը ՀՀ հավաքական թիմերի կենտրոն «Կիլիկիա» մարզական ավանում կանցկացնեն Հայաստանից սամբո ըմբշամարտի առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 15-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն 17 տարին լրացած եւ բարձր տարիքի մարզիկներ, հետեւյալ քաշային կարգերում` 52, 57, 62, 68, 74, 82 կգ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով եւ մեդալներով: Հատուկ մրցանակներ են սահմանված 57, 62, 68 կգ քաշային կարգերում հաղթողների համար:

























