Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մի փոքր զիջում է արել բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներին՝ կուտակային կենսաթոշակների համակարգի շրջանակներում: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նորացված կուտակային կենսաթոշակային համակարգում պետությունը հրաժարվել է 10 տոկոս կուտակային վճարներից այն քաղաքացիներից, որոնց եկամուտը անցնում է ամսական 500 հազար դրամից:
Նպատակային սոցիալական վճարը, որը փոխարինել է պարտադիր կուտակայինին, սահմանվել է 5 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից:
Հիշեցնենք, որ 2013-ի աշնանը կուտակային վճարների դեմ ակտիվորեն հանդես էին գալիս ծրագրավորողները, որոնց աշխատավարձը բարձր է:




























