Հայաստանի կառավարությունը միջոցներ չունի Չեռնոբիլի վետերանների առողջարանային բուժման համար: Այս մասին ասվում է ՕԵԿ խմբակցության ներկայացրած օրինագծի բացատրագրում:

Պատգամավորներն առաջարկել են չեռնոբիլցիների համար նոր լրացուցիչ արտոնություններ սահմանել, մասնավորապես, անվճար առողջարանային բուժում եւ դեղամիջոցներ:

Այդուհանդերձ, կառավարության բացատրագրում նշվում է, որ Չեռնոբիլի վետերանները օրենսդրության համաձայն հավասարեցված են ռազմական գործողությունների մասնակիցներին եւ օգտվում են անվճար որակյալ բուժօգնությունից, ինչպես նաեւ ջրի, աղբահանության եւ ռադիոյի բաժանորդավճարի 50 տոկոսանոց զեղչից, նաեւ անվճար հասարակական տրանսպորտից օգտվելու արտոնություն ունեն: Բացի այդ, տարեկան մեկ անգամ նրանք արտոնյալ պայմաններով ԱՊՀ երկրներով ճանապարհորդելու հնարավորություն են ստանում 1993 թվականից: