Սանկտ-Պետերբուրգում 2-ամյա երեխան ցած է ընկել հինգ հարկանի շենքի վերջին հարկից: Տղայի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, լուրջ վնասվել են ներքին օրգանները:
Ավելի ուշ բժիշկները երեխայի արյան մեջ ալկոհոլ են հայտնաբերել, հաղորդում է Երեխաների իրավունքների պաշտպանության լիազորի մամուլի ծառայությունը, հաղորդում է «Informing.ru»-ն:
Հաղորդում են, որ այս պահին երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում: Նրան վերակենդանացման բաժնից տեղափոխել են նեյրովիրաբուժության պալատ: Իհարկե, երեխան արագ չի ապաքինվի, տեղեկացրել են Ֆիլատովի անվան քաղաքային մանկական 5-րդ հիվանդանոցի բժիշկները:
Դրա հետ մեկտեղ, իրավապահ մարմինները հաստատել են, որ ընկնելու պահին երեխայի ծնողները տանն են եղել, գտնվել են ոչ սթափ վիճակում: Շրջանային վարչակազմն արդեն հայց է նախապատրաստում նրանց ծնողական իրավունքներից զրկելու համար:





























