Հայաստանի եւ Իսրայելի արտգործնախարարությունների միջեւ քաղաքական խորհրդատվությունների ընթացքում կողմերը փորձել են ընդհանուր օրակարգի շատ հարցերի անդրադառնալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենրի տեղակալ, Եվրոպայի եւ Եվրասիայի կենտրոնական դեպարտամենտի ղեկավար Աննա Ազարին:

«Մենք պատմել ենք Մերձավոր Արեւելքի մասին, հայ գործընկերները ներկայացրել են իրադարձությունների զարգացումը ձեր տարածաշրջանում: Գործնականում, մենք ուր որ է առանց վիզա ռեժիմի մասին համաձայնագիր կստորագրենք՝ առաջին հերթին դիվանագետների համար»,- նշել է դիվանագետը:Նրա խոսքով՝ օրակարգում էր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: «Մենք արդեն բանակցություններ ենք սկսել միության երեք մասնակիցների հետ ՝ հույս ունենալով, որ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնություն կստորագրենք: Եթե Հայաստանը համաձայնի, ապա մենք հույս ունենք, որ սա կմղի դեպի զարգացում»,- հավելել է նա:Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը համարում է, որ Կովկասն իր երկրի համար մի տարածաշրջան է, որտեղ ամենից շատ Իսրայելին սպառնում է Իրանը: Բացի այդ, Կովկասում են բնակվում հրեաների հետ լավ հարաբերություններ ունեցող երկու քրիստոնյա ժողովուրդ:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը զգուշորեն նշել է, որ իրենք «մոտ են առաջընթացի, սակայն առավել դրական հարաբերություններ, ինչպես որ 10 տարի առաջ էր, այլեւս չեն ակնկալում»: «Ամեն ինչի հանդեպ ունեցած մոտեցման տարբերությամբ հանդերձ՝ այս պահին տարածաշրջանն այն իրավիճակում է, որ Իսրայելն ու Թուրքիան, հավանաբար, ինչ-որ լուծում պետք է գտնեն, ինչն էլ ձեզ եմ մաղթում»,- հավելել է նա՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի եւ Հայաստանի  միջեւ հարաբերությունները նույնպես կկարգավորվեն:Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը նախագահ Ռեուվեն Ռիվլինի ընտրության ենթատեքստում, Աննա Ազարին նշել է, որ Իսրայելում քաղաքականություն վարում է վարչապետն, այլ ոչ նախագահը: Սակայն դիվանագետն ընդգծել է, որ «հայերն այժմ բարձր մակարդակում բարեկամ ունեն»: Նրա խոսքով՝ անհատների մակարդակում չկա մեկն, ով չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն պետական մակարդակում «Իսրայելը գոյատեւման ռազմակավարական շատ հարցեր ունի»:

Իր հերթին մեկնաբանելոբ Ադրբեջանին զենք վաճառելու հարցը՝ դիվանագետն ընդգծել է, որ ամեն երկիրի կնախընտրեր վարդերի վաճաքով գումար վաստակել, սակայն ստիպված են նաեւ զենք վաճառել: Դրա հետ մեկտեղ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ իրենք «աշխատում են չանցնել տրամաբանական սահմանները»: