ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ավստրալական պատժամիջոցներին համարժեք կպատասխանի։
«Այս հարցերում փոխադարձության սկզբունքը պահպանվում է», — հայտարարելէ Պեսկովը՝ նշելով, որ G20-ում ՌԴ-ի գործունեության վրա սա չի անդրադառնա»։
Ըստ նրա՝ «Ռուսաստանը դեռ պետք է ավստրալացիների կողմից պատժամիջոցների հաստատում ստանա՝ որքանով դրանք կանդրադառնան միջազգային ձեւաչափերին մասնակցության վրա»։
«Չեմ կարծում, որ ներկայումս հստակություն կա այդ հարցերում», — հավելել է նա, փոխանցում է «Իզվեստիան»։
Պեսկովը նշել է, որ ավստրալացիների ցուցակը, որոնց սպառնում են պատժամիջոցները, դեռ չի կազմվել։
Հիշեցնենք, որ Ավստրալիան որոշել է պատժամիջոցներ կիրառել 50 ռուսաստանցու եւ ռուսական 11 ընկերության դեմ, որոնք, ըստ Ավստրալիայի իշխանությունների, վտանգ են ներկայացնում Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար։





























