Իրաքի բանակային եւ անվտանգության ուժերի ստորաբաժանումները «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժման 70 գրոհայինի են ոչնչացրել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրաքյան լրատվամիջոցները։
Գրոհայիններին վերացրել են օդային հարվածներով՝ Բաղդադի շրջակայքում եւ մայրաքաղաքից հյուսիս գտնվող Սալահ Էդ Դինում։
Սալահ Էդ Դինում զանգվածային ստուգայցեր են եղել, որոնց արդյունքում հակառակորդի մեծ քանակով զենքեր եւ ավտոմեքենաներ են բռնագրավվել։
Վերջին օրերին Իրաքում իրադրությունը լարված է։ Գրոհայինները գրավել են այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Մոսուլն ու Տիկրիտը։ Նախատեսվում է նաեւ Բաղդադի վրա գրոհել։





























