Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱԿ-ում ամեն ինչ արել են, որպեսզի աչքառ չհանվեն ՀԱԿ երիտկառույցում Արամ Մանուկյանի որդու եւ Լեւոն Զուրաբյանի համախոհների միջեւ բավականին երկար ժամանակ ընթացող տարաձայնությունները, եւ անչափ ծանր են տարել, երբ այն հրապարակայնացվել է: Այդ մասին ՀԱԿ-ում ոչ մեկը չի ցանկանում խոսել, որովհետեւ, ինչպես միշտ, Լեւոն Տեր-Պետրոսյանի համակրանքը Լեւոն Զուրաբյանի կողմն է, այդ «համակրանքը» ՀԱԿ-ում չեն կիսում, եւ ինչպես մնացած դեպքերում, այս անգամ եւս լուռ կուլ են տալիս Զուրաբյանի մատուցած հերթական հաբը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























