Վլադիվոստոկի Ֆրունզեի շրջանային դատարանը կայացրել է հասակակցի ծեծին մասնակցած աշակերտուհու դատավճիռը. Երկու տարվա պայմանական ազատազրկում։

2012-ի նոյեմբերի 17-ին անչափահաս աղջիկները որոշել էին հասակակցից գումար գողանալ։ 5 հազար ռուբլի պահանջելով եւ գումարը ստանալու ժամկետի վերաբերյալ պատասխան չստանալով՝ նրանք ծեծել էին աղջկան՝ միջին ծանրության վնասվածքներ հասցնելով։

Իրենց հաշվեհարդարը տեսագրել էին եւ տեղադրել համացանցում, որից հետո գործը լայն արձագանք էր ստացել եւ գրավել հասարակության ուշադրությունը։ Հանցագործությունը կատարելու պահին աղջիկները  14 տարեկան էին եղել։
2013 թ. նոյեմբերին այդ գործով դատապարտվել էին եւս երկու աղջիկներ։ Դատարանը նրանց դատապարտել էր  երեք եւ երկու տարվա պայմանական ազատազրկման։