Ուկրաինայի արեւելքում՝ Յամպոլ եւ Զակատնոյե բնակավայրերի մոտ, շարունակվում են ուկրաինացի ուժայինների եւ ռուսամետ ակտիվիստների մարտերը, ակտիվիստները գնդակոծել են հակաահաբեկչական գործողության ուժերի Սլավյանսկի եւ Կրամատորսկի անցակետերը, օդանավակայանը եւ Կրամատորսկի բնակելի թաղամասերը, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով հակաահաբեկչական գործողության ուժերի մամուլի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովին:
Ուկրաինական հրետանու, զրահատեխնիկայի եւ ավիացիայի գործադրմամբ մարտերի արդյունքում, ըստ նախնական տվյալների, 300-ից ավելի ռուսամետ ակտիվիստ է զոհվել: Հակաահաբեկչական գործողության ուժայինները ահաբեկիչներից որոշակի զենք-զինամթերք են առգրավել:
Ուկրաինական ուժայիններից 7-ը զոհվել, 30-ը վիրավորվել են:





























