Կոլումբիայի Ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները: Վերընտրված նախագահ Խուան Մանուել Սանտոսի օգտին քվեարկել է 7,839 մլն մարդ, նրա մրցակցի՝ Օսկար Իվան Սուլուագուի օգտին՝ 6,917 մլն մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կոլումբիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել էր  հունիսի 15-ին: Քվեարկությանը մասնակելու համար գրանցվել էր գրեթե 33 մլն քաղաքացի: