Ռուսաստանի Սարատովի մարզում հունիսի 20-ին թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Օդաչուն զոհվել է: Նախնական տվյալներով, փոխադրամիջոցում նա մենակ է եղել:

Հաղորդվում է, որ վթարի վայրի հարեւանությամբ գտնվող էլեկտրահաղորդակցման լարերը պոկվել են: Կործանված ինքնաթիռը հայտնաբերել են հետազոտություն կատարող ցանցային ընկերության աշխատակիցները:

«Մոսկվայի ժամանակով ժամը 5:30-ի մոտակայքում Կրուտոյ Յար գյուղի մոտակայքում օդաչուն դաշտային մշակում է իրականացրել եւ մանեւրելիս դիպել է էլեկտրահաղորդակցման լարերին, ինչը հանգեցրել է ինքնաթիռի հրդեհման եւ անկման»,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ քննչական կոմիտեի Հարավային ծառայությանը:

Նշվում է նաեւ, որ ինքնաթիռի վթարի վայրում առաջացած հրդեհի արդյունքում մարդիկ են տուժել: Հրդեհն արդեն մարել են, վթարի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները: