Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ֆուչիկի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող մթերային խանութում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.23-ին, մարվել` 08.36-ին:

Այրվել են օդորակիչ եւ դարակներ (մոտ 10 քմ):