Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Բազումի բաժնի ծառայողները հուլիսի 17-ին, ժամը 17.00-ին, Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 17 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 34-ամյա Կոլյա Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զննությամբ նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել է 1,5 լ տարողությամբ տարա` թմրանյութի նմանվող սպիտակ զանգվածով:
Կոլյա Ա.-ն հայտարարել է, որ թմրանյութը պատրաստել է տանը, ներարկման միջոցով օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























