Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 19-ին, ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ միջհամանքային Հ-13 ավտոճանապարհի` Մարմարաշեն-Մասիս հատվածում, անձը չպարզված քաղաքացին նետվել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացին տեղի ուժերով դուրս է բերվել ջրանցքից:





























