«Երեւանյան ամառ 2014» միջոցառումների եռամսյա ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գրեթե ամեն օր կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնք բովանդակալից ու հետաքրքիր են դարձնում ոչ միայն ամառային հանգիստը մայրաքաղաքում անցկացնող երեխաների, այլեւ մեծահասակների առօրյան: Շենգավիթ վարչական շրջանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի վոկալի դասարանի սաները դպրոցի դահլիճում իրենց հասակակիցներին ու ծնողներին են ներկայացրել հատվածներ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից, որն արժանացել է հանդիսատեսի ջերմ գնահատանքին: Պատանիներն իրենց կատարումով հանդիսատեսին տեղափոխել են թումանյանական աշխարհ:
Վարչական շրջանի հ. 16 գրադարանի թատերական խմբակի ընթերցողներն էլ «Շողակաթ» այգու այցելուներին համար բեմադրել են Թումանյանի հանրահայտ ու սիրված մի քանի հեքիաթներ, որոնք եւս արժանացել են ակամա հանդիսատես դարձած այգու այցելուների գնահատանքին:




























