Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման աշխատանքների շրջանակում Երեւանի բոլոր  վարչական շրջաններում ինչպես նախորդ տարի, այս տարի եւս շարունակվեցին հայտարարությունների նոր, երեւանյան ձեւավորման ընդհանուր ոճին համահունչ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Նախատեսված բոլոր ցուցատախտակներն  արդեն տեղադրված են:

Պարբերաբար գույքագրվում եւ թարմացվում են նաեւ նախկինում տեղադրված ցուցատախտակները: Արդեն 25 ցուցատախտակ է ներկվել եւ պատշաճ տեսքի բերվել:

Կարեւորելով հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների թվի ավելացումը մայրաքաղաքում, երեւանցիները նկատում են, որ  դրանք մեծապես նպաստում են, որպեսզի անհայտ անձանց եւ կազմակերպությունների կողմից պատերին եւ հենասյուներին փակցվող տարաբնույթ հայտարարությունները փակցվեն բացառապես դրանց համար նախատեսված ցուցատախտակներին: