Հունիսի 2-ին, ժամը 21-ի սահմաններում Սպիտակ-Նալբանդ գծահատվածի 2-րդ պիկետի կանգառի կառամատույցի բետոնը փլվել եւ լցվել է գծերի վրա:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության Վանաձոր կայարանի գծային բաժանմունքի եւ ԱԱԾ Լոռու մարզի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գծահատվածի երկաթգծերի վրա քարեր եւ բետոնե սալիկների կտորներ են լցրել Սարահարթ գյուղի անչափահաս բնակիչներ` Հենրիկ Ա.-ն, Էդմոն Հ.-ն եւ Արկադի Հ.-ն:

Դրա հետեւանքով բեռնատար գնացքի էլեկտրաքարշը բախվելով նշված քարերին` շուրջ 15 րոպե դադարեցրել է երթեւեկությունը: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: