Հունիսի 20-ի լույս գիշերը Ռուսաստանի կողմից  Ուկրաինայի տարածքի խորքերը ներթափանցելու փորձի ժամանակ,  Մարինովկա մարզում, Ուկրաինայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները գրավել են ԲՏՌ-80-ը: Այդ մասին իր  ֆեյսբուքի էջում հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Նրա տվյալներով՝ զինված մարդկանց մի մասը սպանվել է, մյուս մասը՝ ձերբակալվել:

Ավակովը իր հաղորդագրությանը կցել է մի շարք լուսանկարներ. «Ներքեւի նկարում խլված ԲՏՌ-ն է եւ դրա հաշվառման գրքույկը: Ուշադրություն դարձրեք ռուսական ռազմական կնիքի վրա: Սա դիվանագետների եւ կասկածողների համար է»:

«Մեծագույն ռուս ռազմիկի հանճարեղ տողերը պետք է հիշեցնել Պուտինին. Սրով մեզ վրա եկողը սրով էլ կընկնի», -հայտարարել է ուկրաինացի նախարարը: