Հայ-ադրբեջանական սահմանին երեկ եւ այսօր երկու զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Առաջին դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ին ԼՂՀ զորամասերից մեկի մարտական հենակետում, մյուսը՝ Արարատի մարզում: Զոհված զինվորների անունները դեռ հայտնի չեն:

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նախնական վարկածով զինվորները զոհվել են հակառակորդի գնդակից: