ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերում մարտական պատրաստականության հանկարծակի ստուգում է սկսվել: Ստուգումներն իրականացնում է համալիր հանձնաժողովը՝ ԳՇ պետի գլխավորությամբ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Զորավարժությունների շրջանակում մի քանի մոտոհրաձգային եւ զենիթահրթիռային միավորումներ, որոնք տեղակայված էին Ուրալում եւ Արեւմտյան Սիբիրում, տագնապով հանկարծակի ոտքի են հանվել եւ բազմակիլոմետրանոց երթ սկսել ավտոմոբիլային տեխնիկայով եւ երկաթուղով:
Զինվորներն ուղարկվել են նշանակման վայր՝ անծանոթ զորավարժարաններ, որտեղ առաջին անգամ են գործելու:
«Զինվորները ծառայողական զենքից մարտական հրաձգություն կիրականացնեն», — ասել է ԿՌՕ-ի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինը եւ հստակեցրել, որ միջոցառման գլխավոր նպատակը զորքերի մարտական պատրաստականության ստուգումն է:





























