ԱՄՆ զինծառայողները 2003 թվականին Իրաքի խաղաղ բնակչության դեմ աղքատացված ուրանով զենք են կիրառել: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով հոլանդական PAX ոչ առեւտրային կազմակերպության զեկույցին, որը տվյալներ է ստացել այն վայրերի տեղաբախշման մասին, որտեղ նման զենք է կիրառվել: Պարբերականի փոխանցմամբ, նման տեղեկատվություն առաջին անգամ է հրապարակվում:
Ըստ պնդումների, 2003 թվականին ամերիկյան զորքերն Իրաքում աղքատացված ուրանով ավելի քան 10 հազար ռումբ են օգտագործել: PAX-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ ռումբերի մեծ մասի թիրախը եղել են իրաքյան բնակավայրերը կամ դրանց շրջակայքը, այդ թվում՝ Էս-Սամավան, Նասիրիան եւ Բասրան:
Զեկույցի համաձայն, ամերիկյան զինվորականների այդ գործողությունները հակասում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ 1975 թվականի հանձնարարականին, որի համաձայն՝ աղքատացված ուրանով զենք կարելի է կիրառել միայն այնպիսի թիրախների դեմ, ինչպիսիք են տանկերն ու զրահատեխնիկան:
РАХ-ի գնահատմամբ, Իրաքում աղքատացված ուրանով վարակված ավելի քան 300 վայր մաքրելու համար առնվազն 30 մլն դոլար է անհրաժեշտ: Газета.Ру-ի տեղեկացմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունում այս առիթով մեկնաբանություններ առայժմ չեն տալիս:





























