Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան նախորդ շաբաթվա վերջին Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը, որտեղ վերջինս պատրաստակամություն է հայտնել երկխոսություն սկսել Կուբայի նկատմամբ ամերիկյան էմբարգոն չեղարկելու շուրջ, հաղորդում է ուրգվայական Busqueda պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Պարբերականը հաստատում է, որ Օբամայի ուղերձը  Կաստրոյին փոխանցվել է Ուրուգվայի նախագահի միջոցով բոլիվուդյան Սանտա-Քրուս քաղաքում անցյալ շաբաթ կայացած «77-ի խումբ + Չինաստան» ձեւաչափով գագաթնաժողովի ժամանակ: Միեւնույն ժամանակ, թերթը չի մանրամասնում՝ ինչ կերպ է փոխանցվել հաղորդագրությունը՝ բանավո՞ր թե գրավոր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր կողմից Կաստրոն «մեծ հետաքրքրություն է ցուցաբերել»՝ պատրաստակամություն հայտնելով Հավանայի եւ Վաշինգթոնի մերձեցման նպաստին, սակայն պայմանով, որ ԱՄՆ-ը չպարտադրի իր տեսակետը: Մուխիկան Կաստրոյի հետ հանդիպումը որակել է «բավականին լավատեսական», գրում է պարբերականը:

Վաշինգտոնը Կուբայի նկատմամբ պատժամիջոցներ է մտցրել 1961թ. Ֆիդել Կաստրոյի կառավարության տապալման գործողության անհաջողությունից հետո: 1966թ. ԱՄՆ-ի Կոնգրեսը ընդունել է «Հելմս-Բերտոնի օրենքը»՝ Կուբայի հետ առեւտրային հարաբերությունների մեջ գտնվող օտարերկրյա ընկերությունների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին: